Սարատովկա և Գետավան գյուղերի մոտ ծառն ընկել և երկկողմանի փակել է ավտոճանապարհը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

photo_2023-12-26_08-49-39

Դեկտեմբերի 26-ին, ժամը 03:27-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին Սարատովկա և Գետավան գյուղերի մոտ ծառն ընկել և երկկողմանի փակել է ավտոճանապարհը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի մոտ 8-րդ և 10-րդ կմ-ներում մասնատել և ճանապարհից հեռացրել են կոտրված ծառերը․ ճանապարհը երկկողմանի երթևեկելի է։

--00—ՅՄ