Եղիշե Թադևոսյան փողոցում ծառը շրջվել է և երկկողմանի փակել երթևեկությունը․ այն հեռացրել են ճանապարհից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

photo_2024_01_25_07_35_20.thumb_

Հունվարի 24-ին, ժամը 22:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղիշե Թադևոսյան փողոցի թիվ 1 շենքի մոտակայքում ծառը շրջվել է և երկկողմանի փակել երթևեկությունը․ անհրաժեշտ է օգնություն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները մասնատել են տապալված ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից․ երթևեկությունը վերականգնվել է։

--00—ՅՄ