Արցախի Հանրապետությունը չի լուծարվել, կա՞ մարդ, որ այդ փաստաթուղթը տեսել է. Սամվել Շահրամանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Արցախի Հանրապետությունը չի լուծարվել, կա՞ մարդ, որ այդ փաստաթուղթը տեսել է, այդ փաստաթղթի հետ կապված ահագին հարցեր կան, որը ես հիմա այստեղ չեմ կարող ասել, բայց ես ձեզ վստահեցնում եմ՝ մենք տեղյակ ենք այդ փաստաթղթին դրական և բացասական կողմերից։ Այս մասին ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դիմաց հավաքված արցախցիներին ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։

Նա նշեց, որ ոչ մի փաստաթղթով չի կարող լուծարվել ժողովրդի կողմից ստեղծված Հանրապետությունը․ «Սրա պատասխանը Հ1-ի տաղավարում տալու եմ, առաջիկայում անդրադառնալու եմ այս բոլոր հարցերին։ Բոլոր հարցերին անդրադառնալու եմ, նաև այն փաստաթղթին, որով ամսի 20-ին ռազմական գործողությունները կանգնեցվեցին»,- ասաց Շահրամանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ