ԱԺ-ի հարևանությամբ բախվել են Mercedes-ը, Toyota Corolla-ն ու Opel Astra-ն․ կա 4 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Screenshot_18

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Բաղրամյան պողոտա Դեմիրճյան փողոցի խաչմերուկում բախվել են 42-ամյա Արթուր Գասպարյանի վարած Mercedes մակնիշի, 33-ամյա Գոռ Հովհաննիսյանի վարած Opel Astra մակնիշի և 61-ամյա Ռաֆիկ Քարամյանի վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենաները: Հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևաքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ