Վաճառքի հայտարարություն տված անձանցից ՌԴ քաղաքացի հանդիսացող 3 անձինք հափշտակել են խոշոր չափի գումար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6,24News

գ

Ապրանքի վաճառքի առցանց հայտարարություն տված տասնյակ անձանցից հանցավոր կազմակերպության անդամները համակարգչային ներգործությամբ հափշտակել են ավելի քան 19 մլն. ՀՀ դրամ, փողերի լվացում իրականացրել: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված լայնածավալ քննչական ու վարութային գործողությունների արդյունքում պարզվել է հանցագործության կատարման սխեման։

Հանցավոր կազմակերպության՝ ՌԴ քաղաքացի հանդիսացող 3 անդամների նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Մանրամասները՝ տեսանյութում:

--00--ԼՀ