Վաղն առավոտյան 8:00-ից երկիրը կանգնեցնելու ենք, ոստիկանությունը ուժ չունի մեզ խանգարի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը կոչ արեց վաղը առավոտյան ժամը 8-11-ը մայրաքաղաքում համատարած անհնազանդության բողոքի ակցիաներ անցկացնել:

Սաղաթելյանը նշեց, որ ամբողջ քաղաքը պարալիզացնելու են, որ որևէ մեկը աշխատանքի չգնա, կառավարության բոլոր շենքերը դատարկ մնան։

«Դրանից հետո շարունակվում են անհնազանդության, իրազեկման ակցիաները, իսկ 18։00-ին հավաքվում ենք այստեղ՝ հանրահավաքի»,-ասաց նա։

--00—ՅՄ