ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի արձանը տեղադրվում է մարզահամերգային համալիրի դիմաց․ Տիգրան Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

photo_2023-08-22_17-35-43

Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի բրոնզե արձանը տեղադրվում է  մարզահամերգային համալիրի դիմաց։ Այս մասին հայտնում է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Քանդակի տեղադրումը տարածքի  վերաիմաստավորման և վերականգնման ծրագրի մեկ կարևոր քայլն է միայն. այն ամբողջական կդառնա հարակից կանաչապատ պուրակի և բարեկարգ հատվածի ստեղծմամբ։

Ազդեցիկ արձանի հեղինակը քանդակագործ Սարգիս Բաբայանն է, ով քանդակել է Դեմիրճյանին՝ իր կերպարին բնորոշ քայլքի, շարժման մեջ՝ պատվանդանից դեպի ժողովուրդը իջնելիս»,-գրել է նա։

--00—ՅՄ