Ժամանակն է, որ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները ճնշում գործադրեն Ալիևի վրա․ Մենենդես

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News

Screenshot_2

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն «փրկօղակ» է ծառայել Լեռնային Ղարաբաղի համար, այնուհետև Ադրբեջանը դադարեցրեց անհրաժեշտ սննդի և դեղամիջոցների վերջին աղբյուրը: Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը։

«Ավելի քան 7 ամիս է անցել Ադրբեջանի շրջափակումից, այժմ ժամանակն է, որ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները ճնշում գործադրեն Ալիևի վրա։ Կյանքեր են մազից կախված»։

--00—ՅՄ