Կրասնոդարը պարտվեց Սպարտակին․ Սպերցյանը կարմիր քարտ ստացավ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24news

Spercyan-750x375

Մոսկվայի «Սպարտակն» արտագնա խաղում հաղթեց «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբին Ռուսաստանի Գավաթի D խմբի առաջին տուրի խաղում։

Հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ մոսկովյան թիմի։

«Սպարտակի» հետ խաղում խաղադաշտից հեռացվեց «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը։

23-ամյա կիսապաշտպանը հանդիպման 44-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտ ստացավ Անտոն Զինկովսկու նկատմամբ խախտման համար։

Աղբյուրը՝ Armsport.am

--00—ՅՄ