Կարծում եմ՝ «Սուրմալու»-ում ահաբեկչություն է եղել, ԱՄՆ-ն կարմիր քարտ ցույց տվեց Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

Կարծում եմ՝ «Սուրմալու»-ում ահաբեկչություն է եղել, ԱՄՆ-ն  կարմիր քարտ ցույց տվեց Փաշինյանին։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

Նրա համոզմամբ՝ ամենևին էլ պատահականություն չէ, որ ԱՄՆ-ի դեսպանատունը արդեն տևական ժամանակ է, ինչ խոսում է ահաբեկչության վտանգի մասին։ Այս համատեքստում Նահապետյանը դնում է հետևյալ հարցադրումը, թե ինչո՞ւ նույնը չեն անում ՌԴ-ի Իրանի և Չինաստանի դեսպանատները․

«Մի՞թե այդ երկրները մտահոգված չեն իրենց քաղաքացիների անվտանգությամբ, ինչպես ԱՄՆ դեսպանատունը»։

Փորձագետի պնդմամբ, ԱՄՆ-ն շահագրգռված է, որ տարածաշրջանում իրադրությունը ապակայունանա, իսկ Ռուսաստանն, ընդհակառակը, ամեն ինչ անում է, որ տարածաշրջանում հարաբերական կայունություն լինի։

--00--ԱՀ