Արցախում ստեղծված իրավիճակը ունի կոնկրետ պատասխանատու՝ Հայաստանի իշխանությունը․ Մանե Թանդիլյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24news

Screenshot_8

Մեկընդմիշտ հիշե՛ք Արցախը հայկական է, մեր միասնական հայրենիքի մի մասը, այնպես, ինչպես Հայաստանը։ Սրանով պետք է առաջնորդվել այսօր և ընդմիշտ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

յֆըհյնֆհ

Արցախն ապրել, ապրում և ապրելու է հայկական, քանի որ անկոտրում է արցախցու՝ իր հողում ազատ ապրելու կամքն ու իրավունքը։ Արցախում ստեղծված իրավիճակն ու Հայաստանի անվտանգային խնդիրներն ունեն կոնկրետ պատասխանատու՝ Հայաստանի իշխանությունը։

Եվ այսօր անպատասխանատվության ցավոտ դրսևորում են պառակտման փորձերը պետության առաջին դեմքերի կողմից։ «Հայաստանցի» ու «արցախցի» չկա. մեր ժողովրդին իրար դեմ հանողը միայն թշնամի կարող է լինել։

Բավական է սեփական ձախողումների ու անկարողության մեջ մեղադրել ժողովրդին։ Ի վերջո, սերտենք պատմության գլխավոր դասը՝ մեր ուժը մեր միասնության մեջ է։ Այլ ճանապարհ չկա։

--00—ՅՄ