«Արմավիր» ՔԿՀ-ի խցերից մեկում հայտնաբերվել է երկու կասկածելի փաթեթ՝ 8․18 գրամ ընդհանուր քաշով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24news

A-g

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության բաժինների ծառայողները, իրականացնելով արգելված իրերի և առարկաների ապօրինի շրջանառության դեմ հետևողական, ամենօրյա պայքարի միջոցառումներ, չնախատեսված խուզարկություն են կատարել հիմնարկի խցերում։ Խուզարկության արդյունքում խցերից մեկում հայտնաբերել են երկու կասկածելի փաթեթ՝ 8․18 գրամ ընդհանուր քաշով։

Փաթեթներում առկա են եղել թմրանյութին նմանվող զանգվածներով 6 առանձին փաթեթներ, որոնցից չորսում եղել է ընդհանուր 4․76 գրամ քաշով, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված, մյուս երկուսում՝ 3․29 գրամ սպիտակ, փոշենման և 0․13 գրամ հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածներ։

Հայտնաբերվածներն ուղարկվել են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

--00—ՅՄ