«Ինտեր»-ն ընկերական խաղում հաղթել է շվեյցական թիմի. Մխիթարյանը եղել է մեկնարկային կազմում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24news

1115733

Միլանի «Ինտեր»-ը նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլում ընկերական հանդիպում է անցկացրել «Լուգանո»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ստուգողական հանդիպումն ավարտվել է 3:0 հաշվով՝ հօգուտ «Ինտեր»-ի: Միլանյան ակումբի մեկնարկային կազմում էր Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով փոխարինվել է 65-րդ րոպեին:

Նոր մրցաշրջանի նախապատրասական փուլի շրջանի շրջանակներում «Ինտեր»-ը հավաք կանցկացնի նաև Ճապոնիայում, որտեղ ընկերական խաղեր կանցկացնի եվրոպական և արաբական թիմերի հետ:

--00—ՅՄ