Մեկնարկել է Հայաստան - Կիպրոս ընկերական հանդիպման տոմսերի առցանց վաճառքը, գները հայտնի են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

ֆֆ

Մեկնարկել է մարտի 28-ին անցկացվելիք Հայաստան - Կիպրոս ընկերական հանդիպման տոմսերի առցանց վաճառքը https://tickets.ffa.am/ կայքում: 

Տոմսերի վաճառքը Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնի տոմսարկղում կմեկնարկի մարտի 26-ից:

Տոմսերը, ինչպես առցանց, այնպես էլ Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնի տոմսարկղից, հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։ Մեկ անձը կարող է գնել ոչ ավելի, քան հինգ տոմս։ Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո պետք է սպասել նույնականացման հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ 10։00-20։00՝ 10-15 րոպեի ընթացքում:

Տոմսերի գները

Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ
Արևելյան տրիբունա՝ 3000 և 4000 դրամ
Արևմտյան տրիբունա՝ 8000 դրամ

--00—ԱՊ