Երևան քաղաքի 55-ամյա բնակիչը կալանավորվել է՝ մեծաքանակ կանեփի բույսեր աճեցնելու մեղադրանքով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News

1689667674,9882.jpeg

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգքրի 393-րդ հոդվածի 1-ին մասով, 404-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Երևան քաղքաքի 55-ամյա բնակչի բնակության վայրում, տանը հարկաից հողամասում և բակում կատարվել է դեպքի վայրի զննություն։ Դրա ընթացքում հայտնաբերվել, արմատախիլ է արվել և վերցվել թվով 734 հատ կանեփի բույս։ Հայտնաբերվել է նաև 151 և 12,32 գրամ քաշերով դեղնականաչավուն չորացված զանգվածներ, կանեփի բույսի սերմեր, ինչպես նաև՝ երկփողանի հրացան:

Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով 55-ամյա տղամարդը ձերբակալվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին: Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաձգաբանական, դատաքիմիական և դատաբուսաբանական փորձաքննություններ:

Հայտնաբերված ապօրինի ձեռք բերված և պահված հրացանը, ըստ փորձագիտական եզրակացության, հանդիսանում է փողերն ինքնաշեն եղանակով կարճացված ողորկափող երկփողանի հրազեն։

Պարզվել է նաև, որ փորձաքննության ներկայացված դեղնականաչավուն 151 գրամ զանգվածը  «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց է:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 55-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգքրի 335-րդ հոդվածի 1-ին մասով և 396-րդ հոդվածի 3-րդ մասով:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ԶՀ