Ինտենսիվ պատրաստվում էին Փաշինյանի այցին. «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

փ

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Հենց Նիկոլ Փաշինյանը Հայաստանի որևէ բնակավայր է գնում, այդտեղ կյանքը պարզապես կաթվածահար է լինում, քանի որ աննախադեպ կերպով ուժեղացվում է անվտանգությունը: Օրեր առաջ այդ վիճակում էր Գյումրին, երեկվանից տեղեկություններ էինք ստանում, որ խայտառակ վիճակ է Դիլիջանում, մասամբ՝ նաև Իջևանում:

Բանն այն է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երկօրյա քաղաքական ժողով էր պլանավորել Դիլիջանում, որին նախատեսվում էր նաև Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը: Եվ ահա, մեր տեղեկություններով, երեկ առավոտից, չնայած Փաշինյանը դեռ կառավարության նիստ էր վարում, մարզում արդեն պատրաստվում էին:

Ի մասնավորի, մեր աղբյուրների փոխանցմամբ, Դիլիջանում և Հաղարծինում պարզապես «արտակարգ վիճակ» էր. ի մի էին բերվել ոչ միայն Տավուշի մարզի իրավապահները, այլև մեծաքանակ «օժանդակ ուժեր» Երևանից:»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

               
 --00--ԱՊ