Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի նոր ԺՊ է նշանակվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

capture12.thumb_.png

Երևանի քաղաքապետարանում նոր նշանակում է արվել․ քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի նոր ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել։

Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին քաղաքապետարանում գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել պարոն Վահան Պապիկյանը», - ասաց Ավինյանը՝ մաղթելով Պապիկյանին բարի ծառայություն։

--00--ԶՀ