Երևանի քաղաքապետարանում նոր նշանակում է արվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

e904ab81-5d93-450f-9c45-6ee9d6683b0b.jpg

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի հսկողության վարչության պետի պաշտոնակատար է նշանակվել Սևակ Ասատրյանը։

Այս մասին այսօր քաղաքապետարանում գործակարգավարական հերթական նիստի ժամանակ հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Հարգելի՛ գործընկերներ, առաջարկում եմ շնորհավորել պարոն Ասատրյանին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի հսկողության վարչության պետի պաշտոնակատար նշանակվելու կապակցությամբ», - ասաց Ավինյանը։

--00—ԶՀ