Մտահոգված ենք Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմամբ․Շվեդիայի Ռիկսդագի պատգամավորներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

1109659

Շվեդիայի Ռիկսդագի Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի անդամները շեշտել են Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների ազատ ու անխափան տեղաշարժի անհրաժեշտությունը՝ կրկնելով, որ Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Մենք՝ Շվեդիայի Ռիկսդագի Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի ներքոստորագրյալ անդամներս, խորապես մտահոգված ենք Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմամբ»:

Շվեդիայի Ռիկսդագի Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներն ընդգծել են, որ Լաչինի միջանցքում անցակետը խաթարում է խաղաղության գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ դրույթի ակնհայտ խախտում է։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ