Փաշինյանը թուրքին բերել, նստացրել է ՀՀ տարածքում․ փորձը ցույց է տալիս՝ նրանց հեռացնելը շատ դժվար է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

Հայաստանում իշխանություն չկա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ թղթի վրա ցույց տալով, թե ինչ պայմանավորվածություններ ունեն իշխանությունները, ինչի արդյունքում Ադրբեջանի ԶՈւ-ն տեղակայվել է ՀՀ տարածքում։

Մանուկյանը մանրամասնորեն ցույց տվեց, թե որտեղ են տեղակայվել ադրբեջանցիները և որտեղ են տեղակայվելու ՀՀ սահմանապահները․ «Ադրբեջանցին տեսել է՝ մարդ չկա, եկել է առաջ ու հասել է Տեղ գյուղի սահմանին՝ գրավելով հայկական տարածքներ, գյուղացիների ունեցվածքը և այլն»,-ասաց նա։

«Սրանից հետո ի՞նչ են բանակցում։ Ուղեղ ունեցող երկրի ղեկավարը նշյալ հատվածներում ապահովում է պաշտպանական կետեր»,-նշեց նա՝ ընդգծելով, որ դառը փորձ ունենք՝ որտեղ ադրբեջանցին նստում է դժվար է հանել։

Մանրամասն՝ տեսանյութում

--00—ՅՄ