Սրաշեն գյուղում 12 հա տարածք է այրվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

խոտածածկ տարածք

Մարտի 4-ին՝ ժամը 14։40-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սրաշեն գյուղի վերջնամասում այրվում է բուսածածկույթ: Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:20-ին, մարվել՝ 17:45-ին։ Այրվել է մոտ 12 հա բուսածածկույթ:

--00—ԼՄ