ՄՊՀ-ն ուսումնասիրել է սոցիալական ոլորտում առկա ռիսկերը և առաջարկել միջավայրի բարելավման մեխանիզմներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

l-0x161wh-1920x1119z-0.4094

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչների հետ՝ աջակցող միջոցների տրամադրման ոլորտում վերջիններիս  իրականացված ուսումնասիրության արդյունքների քննարկման նպատակով։

Ուսումնասիրությունն իրականացվել է՝ վեր հանելու ոլորտում առկա հնարավոր ռիսկերը, դիտարկելու միջազգային լավագույն փորձը և մշակելու մրցակցային միջավայրի բարելավման առաջարկները։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչները մանրամասնել են ուսումնասիրության արդյունքները, այդ թվում՝ աջակցող միջոցների տրամադրման ոլորտի պետական կարգավորման և մրցակցային միջավայրի վրա վերջինիս ազդեցության հնարավոր ռիսկերին, ապրանքային շուկաների հատկորոշմանն ու կենտրոնացվածության աստիճանների գնահատմանը, ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտների կազմին առնչվող մի շարք այլ հարցեր։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական աշխատանքներ իրականացնել ոլորտի զարգացման ուղղությամբ։

--00—ՅՄ