Ռուբեն Ռուբինյանը ԵԽ պատգամավորների խնդրանքով ներկայացրել է իրավիճակը տարածաշրջանում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

331083371_877123846851705_7046567073131569874_n

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 21-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Սիլվի Գիյոմին եւ Ֆրանսուա Ալֆոնսին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային ժողովի ֆեյսբուքյան էջից։

Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանը ԵԽ պատգամավորների խնդրանքով ներկայացրել է իրավիճակը տարածաշրջանում: ԱԺ փոխնախագահը բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղի 120.000 հայ բնակչության առջեւ ծառացած հումանիտար մարտահրավերները:

ruben

Հանդիպմանն անդրադարձ է եղել ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժմանը եւ հայ ռազմագերիների հետ կապված խնդիրներին:

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:

rubb

Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է տարածաշրջանում անվտանգություն ու կայունություն հաստատելու ուղղությամբ միջազգային հանրության կողմից ներդրվող ջանքերը:

--00—ՅՄ