ԵԽԽՎ համազեկուցողները փետրվարի 17-20-ը կայցելեն Հայաստան, այդ թվում՝ Ջերմուկ, Գորիս և Վարդենիս

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

d

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի պարտավորությունների կատարման մոնիտորինգի համար պատասխանատու համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը՝ Ֆինլանդիայից, և Բորիանա Օբերգը՝ Շվեդիայից, փետրվարի 17-20-ը փաստահավաք այց կկատարեն Հայաստան:

Երևանում Կիլյունենը և Օբերգը կհանդիպեն Ազգային ժողովի նախագահի, արտաքին գործերի փոխնախարարի, պաշտպանության փոխնախարարի, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նախագահի և դիվանագիտական համայնքի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում է Ազատություն Ռադիոկայանը։

Հանդիպումներ են նախատեսված նաև Ջերմուկ, Գորիս և Վարդենիս քաղաքներում՝ տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ, ասված է ԵԽԽՎ հաղորդակցության բաժնի հաղորդագրությունում:

--00—ԱՊ