Կոմիտաս-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բեռնատարներ են իրար բախվել․ առկա է վառելիքի արտահոսք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

photo_2023-01-27_16-26-38

Հունվարի 27-ին, ժամը 13:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է վառելիքի արտահոսք։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։

ռտգհռտհ

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes» (վարորդ՝ Ա․ Վ․, ծնված 1963 թ․) և «Howo» (վարորդ՝ Շ․ Օ․, ծնված 2001 թ․) մակնիշների բեռնատար ավտոմեքենաները: «Mercedes» մակնիշի ավտոմեքենայից առկա է եղել վառելիքի արտահոսք, ինչը դադարեցվել է տեղի ուժերով։

եգեոգդ

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։