ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News
Ազատությունը գրում է, որ Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը այցելել է Քալբաջարի և Լաչինի շրջանների մի շարք զորամասեր և ստուգել ստորաբաժանումների մարտական պատրաստվածությունը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով պաշտոնական հաղորդագրությունը։Հրապարակումների համաձայն՝ Վելիևը հանձնարարականներ է տվել, մասնավորապես, «ժամանակին և վճռականորեն կասեցնել հնարավոր սադրանքները»։
Ադրբեջանական լրատվամիջոցների համաձայն՝ երկրի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը Հայաստանի հետ սահմանին գտնվող զորամասեր է այցելել նաև հունվարի 17-ին։
--00---ԱՀ