Ինչպես է կազմակերպվելու Արցախի հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացը հունվարի 9-ից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

00-43

ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է․ «Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակվելու պատճառով  հանրակրթական դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում  ուսումնական գործընթացը ս.թ. հունվարի 9-ից կկազմակերպվի հետևյալ եղանակով.

Նախադպրոցական հաստատությունների, հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և երկարօրյա ռեժիմով աշխատող դպրոցների աշխատանքը սննդի ոչ բավարար մատակարարման պատճառով ժամանակավորապես կկասեցվի։

Հանրակրթական դպրոցները կշարունակեն գործել բնականոն հունով:

Դադարեցված ուսումնական գործընթացի վերսկսման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»:

--00—ՅՄ