Ջեռուցման խնդիրների պատճառով Արցախի դպրոցներում գարնանային արձակուրդներն սկսվելու են մարտի 14-ից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

դպրոց

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հանրակրթական դպրոցներում ջեռուցման խնդրով պայմանավորված՝ գարնանային արձակուրդների մեկնարկը տրվելու է մարտի 14-ից։

1-ին դասարանցիների արձակուրդը տևելու է մինչև մարտի 27-ը ներառյալ, 2-12-րդ դասարանցիներինը՝ մարտի 20-ը ներառյալ։

--00--ԱՀ