Ստեփանակերտ-Գորիս ճանապարհն Ադրբեջանի կողմից շարունակում է արգելափակված մնալ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

շուշի

Ժամը 16։30-ի դրությամբ Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս ճանապարհն Ադրբեջանի կողմից շարունակում է արգելափակված մնալ, հայտնում է ԱՀ տեղեկատվական շտաբը։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե ադրբեջանցիները բացում են միջանցքը։

Առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ճանապարհը բացելու հավանականությունը չէր բացառել նաև Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

--00—ԼՄ