Մեկ ժամից ավելի է՝ Արցախում գազ չկա, գազալցակայաններին գազ չեն տրամադրում. Արցախի պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

զ

Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ Ադրբեջանը քիչ առաջ դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը:

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը նշեց, որ տնային պայմաններում դեռ գազ կա, քանի որ խողովակների գազն այդքան շուտ չի վերջանում, բայց գազալցակայաններում արդեն դադարել են գազ տրամադրել, մեկ ժամից ավելի է՝ Արցախում գազ չկա:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ