Ենթադրում եմ՝ Պուտինի այցին ընդառաջ ինչ-որ թատրոն են փորձելու բեմադրել. Սեյրան Օհանյանի կին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

314462257_676206330537406_3367904280448312116_n.thumb_.jpg

ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի կինը` Ռուզաննա Խաչատրյանը, ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է լուրերին, թե Սեյրան Օհանյանին պատրաստվում են ձերբակալել: Գրառումը՝ ստորև.

«Հարգելի հայրենակիցներ, եղբայրներ, քույրեր, հաշվի առնելով ինձ ուղղված բազմաթիվ զանգերը, նամակները, որոնցով հարցնում եք՝ ինչ վերաբերմունք ունեմ մամուլում, սոցհարթակներում շրջանառվող այն տեղեկությունների վերաբերյալ, թե Սեյրան Օհանյանին պատրաստվում են ձերբակալել, հարկ եմ համարում տեղեկացնել:

Չմեկնաբանելով, թե ում կողմից և ինչու են կազմակերպվում այսպես կոչված տեղեկատվական «արտահոսքերը», ԵՆԹԱԴՐՈՒՄ ԵՄ՝  նոյեմբերի 23-ին Երևանում տեղի ունենալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին ընդառաջ ինչ-որ ուժեր, համագործակցելով ազգային ժողովում էրդողանի համակիր ներկայացուցիչների հետ, միանշանակ քաղաքական սցենարով գրված թատրոն են փորձելու բեմադրել:

ՀԳ. Կարծում եմ, փորձը փորձանք է դառնալու սցենարի հեղինակի և բեմադրող ռեժիսորի գլխին»,- գրել է Օհանյանի կինը:

--00—ԶՀ