Սիսիանի նորանշանակ ղեկավարը մեկուսացել է և չի մասնակցում մարզխորհրդի նիստերին. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

նկար

«Հրապարակ» թերթը գրում է. «Սիսիանում եկող տարվա մարտի 26-ին համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ կանցկացվեն:

Տեղեկացանք, որ սեպտեմբերին կայացած ընտրությունների արդյունքում ավագանի մտած բոլոր ընդդիմադիր ուժերի անդամներն ինքնաբացարկի դիմումներ են գրել, իսկ ՔՊ-ն և Արման Բաբաջանյանի կուսակցության ավագանու 2 անդամները չեն կարող քվորում ապահովել, եւ, ըստ օրենքի, ավագանու լուծարումից երեք ամիս հետո նոր ընտրություններ պիտի կայանան:

Սիսիանի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ընտրված, բայց լիազորություններ չստանձնած Արմեն Հակոբջանյանը մեկուսացել է` վերջին շրջանում ո՛չ մարզխորհրդի նիստերին է մասնակցում, ո՛չ մարզային միջոցառումներին: ՔՊ-ն հաջորդ անգամ, ըստ ամենայնի, նրա թեկնածությունը չի առաջադրի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

--00—ԼՄ