«VAZ-2106»-ը ճանապարհից սահել է մոտ 7 մետր, ընկել փոսն ու արգելափակվել 

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

1

Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 19։54-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալիշկա գյուղ տանող ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է փոսի մեջ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Կ․) Երևան-Մեղրի ավտոճանապարհի 126-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, սահել (մոտ 7 մ) և արգելափակվել փոսի մեջ։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան։

--00—ԼՄ