Արցախում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

ձերբակալություն

Ոստիկանության ծառայողի նկատմամբ կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցված քրեական գործով Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Հ. Հ.-ն որպես մեղադրյալ է ներգրավվել ԱՀ քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքը), 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով (Սպանության փորձ, որը կատարվել է անձի նկատմամբ՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության հետ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով), 337-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելը) և 245-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) նախատեսված ենթադրյալ հանցանքների կատարման մեղադրանքով, ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 15.10.2022 թ. որոշմամբ մեղադրյալը կալանավորվել է, տեղեկացնում  են Արցախի դատախազությունից։

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ԼՄ