ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ՝ ՀԱՅ ՊԱՏԱՆԻ ՏԱՂԱՆԴՆԵՐԻՆ ԱՋԱԿԻՑ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

գ

Հայկական բեմերից՝ միջազգային հարթակներ. 15 տաղանդավոր պատանիների հիացմունքի արժանի կատարումները ջերմ արձագանք ստացան  Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացած ամփոփիչ համերգին:

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի ՙՏալենտում՚ կրթական և զարգացնող ծրագրի կրթաթոշակառուների կատարմամբ հնչեցին Կոմիտասի, Նարեկացու, Չայկովսկու, Ռախմանինովի, այլ հանճարների ստեղծագործություններ:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, մեծ ուշադրություն դարձնելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերին, աջակցություն է ցուցաբերել  «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամին՝ նպաստելով Հայաստանի պատանի տաղանդների ներուժի բացահայտմանն ու զարգացմանը:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մշտապես կարևորել է ազգային և մշակութային արժեքների պահպանմանն ուղղված նախաձեռնությունները և վստահ է, որ աջակցելով հայ պատանի տաղանդներին՝ կերտվում է Հայաստանի ապագան, իբրև մշակութապես զարգացած պետություն:

Համերգի կազմակերպիչներին,  մեծ և կարևոր առաքելություն ստաձնած մասնակիցներին, Բանկը մաղթում է բարի ընթացք, համաշխարհային նոր բեմեր:

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից