Ադրբեջանցիների կողմից հայ գերիներին սպանելու հաղորդագրությունները պետք է պարզաբանվեն. Գերմանիայի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

1094134.jpg

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է թեմայի վերաբերյալ Haypress լրատվականի հարցին

«Ադրբեջանցիների կողմից հայ ռազմագերիներին մահապատժի ենթարկելու մասին հաղորդագրությունները չափազանց անհանգստացնող են և պետք է պարզաբանվեն: Գերմանիան դատապարտում է միջազգային հումանիտար իրավունքի խախտումները»,- ասված է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պատասխանում:

Հոկտեմբերի 2-ին ադրբեջանական տելեգրամյան ալիքներում հրապարակվեց մի տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները հայկական մարտական հենակետում դաժանաբար գնդակահարում արդեն իսկ գերի հանձնված հայ զինծառայողներին: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հայտարարել է, որ Ադրբեջանի զինուժի կողմից հայ ռազմագերիների սպանությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին՝ Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակման ընթացքում: Հոկտեմբերի 3-ին Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հայ զինծառայողների սպանության՝ սոցիալական ցանցերում շրջանառված տեսանյութը ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Արդարադատության միջազգային դատարան:

--00—ԶՀ
 

Տեսանյութեր