Եռակողմ աշխատանքային խումբը առաջ է շարժվել Հարավային Կովկասում համաձայնության հասնելու ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

լ

«Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների բացման եռակողմ աշխատանքային խումբը զգալիորեն առաջ է գնացել համաձայնության հասնելու հարցում». հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն՝ Իրանի իր պաշտոնակից Հուսեյն Ամիր-Աբդոլլահյանի հետ համատեղ ասուլիսում:

Ռուս նախարարը հիշեցրել է, որ Հարավային Կովկասում առևտրատնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցության բացման հարցերով զբաղվում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խումբը:

«Այս աշխատանքային խումբը ռիթմիկ աշխատում է ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման հանձնաժողովի հետ միաժամանակ։ Այս օրերին տեղի ունեցավ այս խմբի հերթական շփումը։ Աշխատանքային խումբը զգալիորեն առաջ է գնացել համաձայնության հասնելու հարցում։ Հուսով եմ՝ համաձայնագրերը կձևավորվեն ամենամոտ ժամանակներս։ Հատկապես կարևոր է այն, որ այդ աշխատանքը մեկուսացված չէ և կատարվում է սերտ շփման պայմաններում»,- ասել է Լավրովը։

Տեսանյութեր