Հայկական բանակը դառնում է աղքատների «մենաշնորհը»․ Ավետիք Իշխանյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

Իշխանյան

Այսպիսով, «օրինականացվում» է ավելի քան 500 000 դոլարով ԱՄՆ-ում տներ գնող չինովնիկների սիրասուն զավակների հայկական բանակից թռցնելը, մուծելով համապատասխան գումար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Հայկական բանակը դառնում է աղքատների «մենաշնորհը»։

Եվ ի՞նչ, այ անհայրենիք քպ-ական ողորմելիներ, դուք վաճառեք հայրենիքը, հազարավոր զոհեր տաք,թքած ունենալով այդ ամենի վրա՝ շարունակելով ցոփ ու շվայտ կյանքը, իսկ հայրենիքի սահմանների պաշտպանությունը թողնեք աղքատ ընտանիքների վրա։

Ամոթ բոլորիս»,- գրել է Իշխանյանը։

--00--ԱՀ