Վայքի մոտ այրվում է գազատար ավտոմեքենա․ հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍ, 24News

Աին.jpg

Օգոստոսի 12-ին՝ ժամը 07.35-ին, ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Դավիթաշենի 1-ին թաղամասի 18 շենքի հետնամասում գլխի վնասվածքով կին կա գետնին ընկած:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է կնոջ դիակ: Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են քերծվածքի հետքեր: Պարզվել է, որ մահացածը նույն թաղամասի բնակիչ, 46-ամյա Արմինե Գ.-ն է:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների և Մաշտոցի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օգոստոսի 11-ի ժամը 20.00-ից օգոստոսի 12-ի ժամը 03.00-ն ընկած ժամանակահատվածում Դավիթաշեն թաղամասի բնակիչներ 35-ամյա, 41-ամյա և 39-ամյա երեք տղամարդ խեղդամահ են արել 46-ամյա կնոջը:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Երեք տղամարդիկ կալանավորվել են:

--00--ԱՀ

Տեսանյութեր