Արցախում լարվածությունը վերացնելը ռուսական կողմի պարտավորությունն ու պատասխանատվությունն է

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 3, 24News

photo_2022_08_03_19_22_37.thumb_.jpg

Ադրբեջանի կողմից ագրեսիայի վերջին դրսևորումների ուղղությունը եղել է Լաչինը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն Լաչինի միջանցքը բացառապես ռուսական խաղապահ առաքելության պատասխանատվության ներքո է։

Պետք է ակնկալել ռուսական խաղապահ առաքելության հստակ և որոշակի գործողություններ, իրավիճակի հետագա էսկալացիան բացառելու և եղած լարվածությունը վերացնելու ուղղությամբ, դա ռուսական կողմի պարտավորությունն ու պատասխանատվությունն է՝ ամրագրված նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ», - նշել է նա։

--00--ԶՀ