Արմեն Գրիգորյանը և Բրիս Ռոքվոյն ընդգծել են ՄԽ հովանու ներքո ԼՂ խնդրի կարգավորման անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 28, 24News

bff2d316-985c-4b38-a7cf-d3bec3a13f45.jpg

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքվոյի հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել և ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ ու տևական կարգավորման անհրաժեշտությունը:

Ա. Գրիգորյանը զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, հնարավոր մարտահրավերներն ու դրանց լուծման ուղղությամբ հայկական կողմի տեսակետները:

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքվոյին է ներկայացրել նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բրյուսելյան գործընթացը:

--00—ՀԶ

 

Տեսանյութեր