ՀՅԴ-ն զզվելի պահվածք է ցույց տալիս սփյուռքում, ի՞նչ է նշանակում հանձնակատարին հետապնդել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

«Իշխանությունը հանդուրժող է ընդդիմության հանդեպ, իրենց ժամանակը սպառվել է, պետք է վերջ տան խուլիգանական պայքարին: Առողջապահության նախարարի հետ երեք տիկնանց հանդիպումը՝ խուլիգանական փողոցային պահվածք էր»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

Նրա կարծիքով՝ ովքեր բողոքում են ոստիկանության գործողություններից, նրանք պետք է հիշեն, թե նախկինում նրանք ինչ լկտի էին իրենց պահում, հիմա ավելի մեղմ են. «Երբ ԱԺ փոխնախագահի աթոռ զբաղեցնողը ասում է՝ ժողովուրդն ինչ ուզի՝ կանի, դա խուլիգանական հաշվեհարդարի կոչ է: Դաշնակցությունը զզվելի պահվածք է ցուցաբերում Սփյուռքում, ի՞նչ է նշանակում ՀՀ հանձնակատարին հետապնդել, նրանք պետք է զրկվեն ՀՀ մուտք գործելուց»:

Մանրամասները՝ տեսանյութում։