Փարիզը հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ մտցնելու անհրաժեշտության մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

աշխարհ

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ անհրաժեշտ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթոթ մտցնել, Եվրամիության անդամ երկրները դրա բովանդակությունը կորոշեն առաջիկա օրերին։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։ 

«Մենք կարծում ենք, որ պետք է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ։ Դա որոշվել էր Վերսալի գագաթնաժողովում, ինչպես նաև ԵՄ-ի անդամ երկրների վերջին հավաքի ժամանակ։ Դրանց բովանդակությունը հայտնի կլինի առաջիկա օրերին», - ասել է Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում անցկացվող մամուլի ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ 

Արևմուտքի երկրները խիստ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ Ուկրաինայում սկսված ռազմական գործողությունների պատճառով։ Մարտ ամսվա սկզբին Եվրամիությունը որոշեց յոթ ռուսական բանկերին անջատել SWIFT համակարգից։ Ըստ ռուսական կողմի, արևմտյան երկրները սառեցրել են ՌԴ-ի ոսկու պաշարների կեսը՝ շուրջ 300 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ։

--00--ԿԿ