Եվրոպան չի կարողանա արագորեն գազի մատակարար գտնել Ռուսաստանի փոխարեն. Պրոդի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

աշխարհ

Եվրոպան, այդ թվում՝ Իտալիան, կարճաժամկետ հեռանկարում չի կարողանա Ռուսաստանին փոխարինող գտնել որպես բնական գազի մատակարար: Այդ կարծիքը, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Եվրահանձնաժողովի նախկին ղեկավար, Իտալիայի նախկին վարչապետ Ռոմանո Պրոդին:

«Ճիշտը մեր կառավարության կողմից ընդունված որոշումն Է անցումային ժամանակաշրջանում ածխային Էլեկտրակայանների աշխատանքը վերսկսելու եւ դիվերսիֆիկացիայի անցնելու մասին, որպեսզի որքան կարելի Է ավելի արագորեն հաղթահարենք մեր խոցելիությունը, որը կապված Է այն բանի հետ, որ մենք չենք դիվերսիֆիկացրել ո՛չ մեր Էներգիայի աղբյուրները, ո՛չ մեր մատակարարները: Բայց Իտալիայի համար եւ Եվրոպայի համար հնարավոր չի լինի կարճ ժամանակում որպես գազի մատակարար Ռուսաստանին փոխարինող գտնել»,-հայտնի քաղաքական գործիչը նշել Է հոդվածում, որը լույս կտեսնի Vita Pastorale իտալական հանդեսի ապրիլյան համարում:

Պրոդին ընդգծում Է, որ ԵՄ-ի պատժամիջոցները, որոնք Ռուսաստանի նկատմամբ սահմանվել են Ուկրաինայի իրադրության կապակցությամբ, մինչեւ այժմ չեն նախատեսել Էներգակիրների մատակարարումների դադարեցում: Դրա հետ մեկտեղ նա նկատում Է, որ գազի ու նավթի մատակարարումներից ՌԴ-ի հսկայական եկամուտները, որոնք, ըստ առանձին գնահատումների, օրական կազմում են շուրջ 700 միլիոն եվրո, հանգեցնում են այն բանին, որ «մենք գործնականում նաեւ ֆինանսավորում ենք պատերազմն Ուկրաինայում»:

«Հենց դրա գիտակցումից պետք Է ելնի Էներգետիկական բնագավառում քաղաքական ընտրությունը, որը հակադիր Է մինչեւ այժմ իրականացվածին, որովհետեւ միայն այդպես մենք կկարողանանք դնել Էներգետիկական ապագայի ստեղծման հիմքերը»,-գրում Է նախկին վարչապետը: Նրա կարծիքով, այս նպատակին հասնելու համար պահանջվում Է ընդհանուր եվրոպական Էներգետիկական քաղաքականություն՝ նպատակաուղղված այլընտրանքային ռեսուրսների օգտագործմանը, բայց միաժամանակ կարող Է իրատեսորեն կառավարել առաջիկա անցումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

--00--ԿԿ