Coca-Cola-ն դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

,

Coca-Cola եւ PepsiCo կորպորացիաները հայտարարել են, որ դադարեցնում են իրենց ըմպելիքների վաճառքը Ռուսաստանում։ Այս մասին տեղեկացնում է «Голос Америки»-ն։

Նրանք միացել են արեւմտյան բազմաթիվ այլ հայտնի ընկերություններին, որոնք որոշում են կայացրել դադարեցնել գործունեությունը Ռուսաստանում Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո,

Coca-Cola ընկերությունը հայտարարել է, որ 2021թ. գործարքները Ռուսաստանում եւ Ուկրաինայում ապահովել են իր եկամուտների մոտ 1-2 տոկոսը։

--00--ԱՀ