Coca-Cola-ի տնօրենը չի բացառել ռուսական շուկան ամբողջությամբ լքելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

․

Ամերիկյան The Coca-Cola Company ընկերությունը չի բացառում ռուսական շուկայից ամբողջությամբ դուրս գալու հնարավորությունը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին The Wall Street Journal-ի կազմակերպած միջոցառման շրջանակում հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Ջեյմս Քուինսին:

Նրա խոսքով՝ եթե Ուկրաինայում հակամարտությունը երկարաձգվի, Coca-Cola-ն կարող է «այս կամ այն պահին ամբողջությամբ դադարեցնել բիզնեսը» Ռուսաստանում:

Մարտին ընկերությունը հայտարարել էր, որ դադարեցնում է գործնական ակտիվությունը Ռուսաստանում:

--00--ԱՀ