Պատերազմից հետո Ղարաբաղում զանգվածային գերեզմաններ են հայտնաբերվել․ Բայրամով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

բայրամ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքվի վերահսկողության տակ անցած՝ Ղարաբաղի որոշ շրջաններում հայտնաբերվել են զանգվածային գերեզմաններ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Որոշակի քանակությամբ մարդկային մնացորդներ են հայտնաբերվել: Եթե ​​Ադրբեջանը կարողացել է կարճ ժամանակում հայտնաբերել օկուպացիայից ազատագրված տարածքներում, ապա հայկական կողմը, որն իրականացրել է այդ գործողությունները, ավելի լավ է գիտի դրա մասին»,-ասել է նա և հավելել, թե իբր անհայտ կորածների վերաբերյալՀՀ ԱԳՆ-ի «անտրամաբանական պարզաբանումները» որևէ հիմք չեն կարող ունենալ։

«Համոզված ենք, որ միջազգային հանրությունը դա չի ընդունի։ Ադրբեջանը կշարունակի իր գործունեությունը այս ուղղությամբ», -ասել է Բայրամովը։

--00—ԼՄ