Պեսկովը հայտնել է, որ Ղարաբաղում թուրքական զորքին տեղակայումը չի համաձայնեցվել

 ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 10,  24News  

Պեսկով

Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ եռակողմ հայտարարությունում նշված չէ այդ տարածքում թուրք զինվորականների տեղակայման մասին։ Այս մասին Интерфакс գործակալության հաղորդմամբ՝ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հրապարակված հայտարարության տեքստում այդ մասին որևէ խոսք չկա։ Կողմերը դրա մասին չեն պայմանավորվել։ Թուրք զինվորականների գտնվելը Ղարաբաղ համաձայնեցված չէ», - ասել է Պեսկովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

«Ադրբեջանի տարածքում կրակի դադարեցման պայմանների մշտադիտարկման կենտրոնի ստեղծման մասին իսկապես խոսվել է։ Դա՝ Ադրբեջանում»,- ասել է Պեսկովը։

Այսպես Կրեմլի ներկայացուցիչը մեկնաբանել է  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն առ այն, որ թուրք խաղաղապահները ռուսների հետ մեկտեղ կտեղակայվեն ԼՂ-ում:

Պատասխանելով հստակեցնող հարցին, թե արդյոք ադրբեջանական տարածքներ ասելով նկատի ունի  Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքները, Պեսկովը պատասխանել է. «Ոչ, դա Ղարաբաղը չէ»։

Մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ կետերի բացակայությունը՝ Պեսկովը նշել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունում չի հստակեցվում շրջանի կարգավիճակը և պետք է հիմնվել միջազգային ակտերի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի վրա։

«Այդ փաստաթղթում չի խոսվում Ղարաբաղի կարգավիճակի մասին: Ներկայում մենք շարունակում ենք հիմնվել միջազգային իրավունքի բոլոր համապատասխան հիմնական ակտերի, նախևառաջ ՄԱԿ-ի ԱԽ համապատասխան բանաձևերի և այլ փաստաթղթերի վրա»,- ասել է Պեսկովը:

--00—ՄՀ