Նինա Խաչիկյանը նշանակվել է ԱՄՆ պաշտպանության նախարարության քաղաքականության խորհրդի անդամ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 31,  24 News

Նինա

Լոս Անջելեսի քաղաքապետի միջազգային հարցերով տեղակալ, դեսպան Նինա Խաչիկյանը նշանակվել է ԱՄՆ պաշտպանության նախարարության քաղաքականության հարցերով խորհրդի անդամ, հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը։

Խորհրդի մյուս անդամների թվում են Մադլեն Օլբրայթը և Հենրի Քիսինջերը։ Լոս Անջելես քաղաքում Միջազգային հարցերով քաղաքապետի առաջին տեղակալ, դիվանագետ և քաղաքական գործիչ Խաչիկյանը բեղմնավոր կարիերա է ունեցել, որը ներառում է Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնը, որտեղ նրա ռազմավարական գործընկերային հարաբերությունները և նախաձեռնությունները հանգեցրել են նրան, որ նա իր ծառայության համար արժանացել է ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրագույն պարգևին։

--00—ՄՀ