Ջո Բայդենը 34 մարդու նշանակել է ԱՄՆ վարչակազմի ժամանակավոր պաշտոններում

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 21,  24News

բայդեն

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը 34 մարդու նշանակել է ԱՄՆ վարչակազմի ժամանակավոր պաշտոնում մինչ Կոնգրեսը կհաստատի առաջադրված թեկնածուներին։

Ըստ Սպիտակ տան՝ նշանակվել են ղեկավարներ Պետդեպարտամենտում (Դեն Սմիթ), Պենտագոնում (Դևիդ Նորկվիսթ), Ֆինանսների նախարարությունում (Էնդի Բոկոլ), Արդարադատության նախարարությունում (Մոնտի Ուիլկինսոն), Առևտրի նախարարությունում (Ուին Կոգինս), Էներգետիկայի նախարարությունում (Դևիդ Հայզենգա), Կենտրոնական հետախուզական վարչությունում (Դևիդ Քոեն), NASA-ում (Ստիվ Յուրչիկ)։

ՄԱԿ-ում ԱՄՆ ժամանակավոր ներկայացուցիչ է նշանակվել Ռիչարդ Միլսը։ Առևտրային բանակցություններում ԱՄՆ ներկայացուցչությունը կգլխավորի Մարիա Պագանը։

  --00—ՄՀ